Հասանովը «ցանկացած սադրանքի արձագանքելու պատրաստակամության» ցուցում է տվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են վերջին օրերին «հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները և անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձերը»:

Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց առջև կոնկրետ խնդիրներ է դրել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստակամության վերաբերյալ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով