Ապաթուրայն անդրադարձել է ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամագրմանը |aliq.ge|

aliq.ge: «ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամագրման գաղափարը, ըստ որի 5-րդ հոդվածը չտարածվի երկու շրջանների վրա, այսօրվա դրությամբ հետաքրքրություն չի առաջացնում»,– այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

«Ես հետևում եմ դաշինքին միանալու մասին Վրաստանում ընթացող քննարկումներին, որպեսզի 5-րդ հոդվածը չտարածվի Աբխազիայի և Հվ. Օսիայի վրա: Իմ կարծիքով, այս հարցի շուրջ քննարկումներն իմաստ չունեն: Ես ՆԱՏՕ-ում չեմ տեսնում հետաքրքրություն, որ այս հարցը քննարկվի», — գրել է Ապաթուրայը:

Նա նաև հավելել է, որ շուտով Վրաստանում կլինի ՆԱՏՕ-ի ատլանտյան խորհուրդը՝ քննարկելու համագործակցության խորացման ուղիները, այդ թվում օժանդակելու Վրաստանին բարեփոխումների հարցում։ Դա կօգնի Վրաստանին պատրաստել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը օրերս հայտարարել էր, որ Վրաստանը կարող է անդամագրվել ՆԱՏՕ-ին միջազգայնորեն ճանաչված սահմաններով, սակայն դաշինքի 5-րդ հոդվածը տարածվի միայն Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում:
Թեմայի մասին ավելի մանրամասն այստեղ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով