Իտալիան ձգտում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «դեէսկալացիայի» |azatutyun.am|

azatutyun.am: Իտալիայի Էկոնոմիկայի նախարար Ջանկառլո Ջորջետին շաբաթ օրը հանդես է եկել ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերի սահմանելու դեմ:

Ելույթ ունենալով Միլանից ոչ հեռու կայացած գործարար համաժողովում՝ Ջորջետին հայտարարել է, որ Իտալիան ձգտում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «դեէսկալացիայի»:

«Մենք պետք է խուսափենք հակընդդեմ սակագների քաղաքականություն վարելուց, որը կարող է վնաս հասցնել բոլորին և հատկապես մեզ», – ասել է Ջորջետին:

Թրամփի սահմանած մաքսատուրքերի համաձայն՝ Իտալիան, որն ունի Միացյալ Նահանգների հետ առևտրի մեծ ավելցուկ, Եվրամիության մյուս երկրների հետ միասին հարկվելու է 20 տոկոս ընդհանուր սակագնով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով