Եվրոպական մի շարք երկրներ ՌԴ-ին մեղադրել են հրադադարի շուրջ բանակցությունները խափանելու մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներ Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները խափանելու մեջ և կոչ են արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա։

Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար Ժան-Նոել Բարոի խոսքով՝ Մոսկվան «պետք է պատասխան տա Միացյալ Նահանգներին», որը «քիչ ջանք չէ գործադրել»՝ միջնորդելով և առաջարկելով հրադադարի համաձայնագիր։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շարունակում է ժամանակ ձգել»։
«Նա կարող էր համաձայնել հրադադարի, սակայն շարունակում է ռմբակոծել Ուկրաինան, նրա խաղաղ բնակչությանը, էներգետիկ պաշարները», – ասել է Լամմին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն իր հերթին պնդել է, որ Պուտինի խոսակցությունները բանակցությունների մասին «ոչ այլ ինչ են, քան դատարկ խոստումներ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով