ՀՀ-ն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ. ՀՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

factor.am: 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։

«Հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ: Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ: Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,- նշել է մամուլի խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով