Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերի 9-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով