Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումն ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ժամանակ։

Խոսելով Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին, նա ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը։

«Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Ուզբեկստան՝ մասնակցելու Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովին՝ ապրիլի 3-ից 4-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով