«Երեք քայլ առաջ՝ կարևոր հարցերի շուրջ»․ Դմիտրիևն՝ ԱՄՆ-ի բանակցություններից |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, Ներդրումային ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հինգշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։

«Մենք քննարկել ենք նաև հնարավոր փոխգործակցությունն Արկտիկայում, հազվագյուտ հողային մետաղների, ինչպես նաև տարբեր այլ ոլորտներում, որտեղ կարող ենք ձևավորել աշխատանքային և դրական հարաբերություններ», – ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Դմիտրիևը։

Նա «ԱՄՆ գործընկերներին հրավիրել է Ռուսաստան»։

Ըստ BBC-ի՝ Դմիտրիևը թեև չի նշել, թե ում հետ է հանդիպել Վաշինգտոնում, սակայն բանակցությունների մթնոլորտի մասին դրական է խոսել։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուս պաշտոնյային Սպիտակ տուն է հրավիրել նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով բանագնաց Ստիվ Ուիթկոֆը։

«Ես կասեի, որ մենք երեք քայլ առաջ արեցինք մի շարքկարևոր հարցերի շուրջ», – ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ շարունակելով․ – «Մենք բացարձակապես հստակ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմն, ի տարբերություն նախագահ Բայդենի, հակված է խնդիրների լուծմանը։ Նրանք չափազանց հարգալից են, հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս և փոխզիջումներ են գտնում»։

Նա նաև նշել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթների վերականգնման հնարավորության մասին։ Չվերթները դադարեցվել էին Covid-19-ի բռնկման ժամանակ ու չվերականգնվեցին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։

«Հույս ունենք այս հարցում առաջընթաց գրանցել», – ասել է Դմիտրիևը։

Նա X-ի իր էջում նաև փոքր գրառում է կատարել, մասնավորապես, նշելով, որ ԱՄՆ-ՌԴ երկխոսությունը «բոլորի համար ավելի ապահով, ավելի բարեկեցիկ աշխարհ կառուցելու մասին է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով