Կառավարությունը «40+10» սոցիալական ծրագիրը չի շարունակելու, արցախցիները շարունակելու են բողոքի ակցիաները |tert.am|

tert.am: «40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու, Կառավարությունը որոշումը չի վերանայելու: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրած արցախցիների ներկայացուցիչներին ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպմանը քննարկվել են միայն արցախցիների սոցիալական խնդիրները:

«Մենք միասին կորոշենք հետագա քայլերը և վաղը կհայտարարենք: Ամենայն հավանականությամբ, անցնելու ենք գործողությունների, բողոքի ակցիաները կշարունակվեն»,- ասացին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները:

Արցախցիների վերադարձի և մնացած խնդիրների առնչությամբ էլ նշել են, որ կառավարությունը կպատասխանի գրավոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով