Ֆրանսիական դատարանը ևս մեկ աջ գործչի է մեղավոր ճանաչել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել ծայրահեղ աջ «Ռեկոնկիստա» (վերանվաճում-խմբ.) կուսակցության առաջնորդ, գրող և լրագրող Էրիկ Զեմուրին 2019-ին արված մի հայտարարության համար։

Զեմուրը հայտարարել էր, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի հետ համագործակցող Վիշիի վարչակազմի ղեկավար մարշալ Ֆիլիպ Պետենը հազարավոր հրեաների է փրկել։ Դատարանի վճռով Զեմուրը պետք է 10 հազար եվրո տուգանք վճարի։

Զեմուրը մասնակցում էր 2022 թվականի նախագահական ընտրություններին՝ ստանալով ֆրանսիացի ընտրողների 23 տոկոսի քվեն։ Քարոզարշավի ընթացքում Էրիկ Զեմուրը այցելել էր նաև Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով