ՆԱՏՕ-ն ևս 20 միլիարդի ռազմական օգնություն կտրամադրի Կիևին |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները 2025 թվականի առաջին եռամսյակում խոստացել են ավելի քան 20 միլիարդ եվրոյի ռազմական օժանդակություն հատկացնել Ուկրաինային։ Այդ մասին այսօր հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Վերջնական որոշումը կկայացվի հինգշաբթի օրը Բրյուսելում մեկնարկող հավաքի ընթացքում, որին մասնակցելու են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարները։

«Անվտանգության ոլորտում առկա խնդիրներն այնքան գլոբալ են, որ որևէ երկիր միայնակ դրանք լուծել անկարող է»,- ընդգծել է Ռյուտեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով