Նիդերլանդների դեսպանը Սյունիքում է

Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը քաղաքավարական այցով հյուրընկալվել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի ընդհանուր քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Սյունիքի տնտեսության հիմնական ուղղությունները։ Դեսպան Մոնրոյ-Վինթերը կարևորել է Նիդերլանդների աջակցությունը մարզում իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը ու «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի հետ իրականացվող տարաբնույթ ծրագրերին։

Այցի հաջորդ կանգառը եղել է Կապանի կենտրոնական գրադարանը։ Դեսպանը շրջել է գրադարանում, ծանոթացել գրական հարստությանը և նիդերլանդցի հեղինակների հայերեն թարգմանված գրքեր նվիրել։

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպման առանցքում եղել են Նիդերլանդների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով