Գերմանական կողմը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշի հրապարակման համար |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանական կողմը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշի հրապարակման համար:

Ադրբեջանական Azertac-ը հրապարակել է Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի նամակն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որտեղ պետքարտուղարը ներողություն է խնդրում հրապարակման համար՝ նշելով, որ այն տեխնիկական սխալի արդյունք է։

Դինգերը հայտնել է, որ երկրի նախագահ Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը մարտի 31-ին կանչվել էր երկրի արտգործնախարարություն։

Azertac-ի փոխանցմամբ, նրան խիստ բողոքի նոտա էր հղվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Գերմանիայի նախագահի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակված Արցախի դրոշի կապակցությամբ, որն Ադրբեջանը համարել էր «ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով