ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այց Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան գործադիր տնօրեն պարոն Վենդեի ուղեկցությամբ
Չվերթներ (Air France, Transavia), e-gate-եր (Idemia), վերգետնյա սպասարկման սարքավորումներ (TLD), ֆրանչայզերներ (Paul). ֆրանսիական ձեռնարկությունները աջակցում են Զվարթնոցի՝ դեպի Հայաստան դարպասի աճին», – գրել է դեսպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով