Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանին խիստ բողոքի նոտա է հայտնել նախագահ Շտայնմայերի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ |tert.am|

tert.am: Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ 

Հրապարակմանը կից տեքստում նախագահը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով