Լարված իրավիճակ ԱԺ-ում․ անհետ կորածների ծնողների ու պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել |news.am|

news.am: ԱԺ-ում այսօր անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկում է անցկացվում։

Անհետ կորած զինծառայողների հարազատների և պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել։ Բղավողները լսվում էին միջանցքում, որտեղ հավաքված էին լրագրողները:

Սակայն անվտանգության աշխատակիցները լրագրողների թույլ չտվեցին մոտենալ սենյակին, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը:

Թեեւ բղավոցների ձայները լսվում էին, սակայն պարզ չէր՝ ինչն է վեճի պատճառը։ «Արա, դու էլ ես ծնող, հասկացի ծնողին: Հանգստացեք, արա, ճիշտ պահեք ձեզ»,- լսվում էր ծնողներից մեկի ձայնը:

Ծնողներից մի քանիսը դուրս եկան նիստերի դահլիճից, բարձրացան վերև, ապա վերադարձան նիստերի դահլիճ, սակայն որևէ հարցի չպատասխանեցին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով