Վարդան Ղուկասյանը հայտնում է՝ սպասում են «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը

Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ սպասում են երրորդ ընդդմիադիր ուժի՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը: Ղուկասյանը նշում է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների ծրագրային առումներով:

Ղուկասյանը, ի պատասխան հարցին, թե պատրա՞ստ է ինչ-որ պաշտոնների նշանակել այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք կմիանան իրեն, ասաց՝ բացի փոխքաղաքապետի պաշտոնից՝ մյուս բոլոր պաշտոններում պատրաստ են նշանակել այլ ուժերի ներկայացուցիչներ:

Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ ընդդիմության միավորվելու պարագայում պատրաստ են տալ այն պաշտոնը, որ պետք է, բացի փոխքաղաքապետի պաշտոնից։ 

Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու չեն զիջի փոխքաղաքապետի պաշտոնը, Ղուկասյանն ասաց․ «Պատկերացրեք, որ եթե ինձ ձերբակալեն, ինքըստինքյան փոխքաղաքապետը պարտավորությունները վերցնում է իր վրա, և ինքը դառնում է քաղաքապետ։ Թե չէ մենք խնդիր չունենք աշխատելու հետ»։

Նշենք, որ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել արդյունքների վերաբերյալ: Ընդդիմադիր 3 ուժերի մանդատների քանակն այս պահին չի բավարարում համայնքապետ ընտրելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով