Շտայնմայերը ժամանել է Երևան |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան։

Ըստ Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։

Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։

Երևանում նախատեսված են Շտայնմայերի հանդիպումները նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գերմանիայի նախագահը կայցելի «ԹՈՒՄՈ», կմասնակցի մշակութային ընդունելությանը, կլինի նաև Դիլիջանում, որտեղ նախատեսված է հանդիպում կին ձեռներեցների հետ, ապա Սևանում կայցելի հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան։

Բաքվում Գերմանիայի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա կմասնակցի Ադրբեջանում կանանց իրավիճակի քննարկմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով