Արմավիրի մարզպետը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի շանսերի, նրա տան մոտ մեքենաների կուտակումների մասին |news.am|

news.am: Նորմալ քաղաքական պրոցեսներ են ընթանում, ընտրողները գալիս են, ընտրում են, ինչպես այստեղ, այնպես էլ Գյումրիում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, որը նույնպես Փարաքարում էր:

Հարցին, թե ինչու էին մեքենաներ հավաքված Լյուդվիգ Գյուլնազարյանի տան մոտ, նույնիսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր գնացել, Մեխակյանը պատասխանեց, որ չգիտի էլ՝ ոնց պատասխանի, քանի որ Գյուլնազարյանը և նախարարը ընկերներ են, նման ակտիվություն կարող է լինել նաև այլ ՔՊ-ականների տների մոտ:

Դիտարկմանը, թե Փարաքարում հանրահավաքին մարդիկ են տարվել, նա ասաց, որ նման բան չի եղել:

Հարցին, թե արդյոք կստանա՞ ձայների մեծամասնությունը ՔՊ-ական թեկնածուն, Մեխակյանը նշեց, որ ամեն ինչ արել են, որ իրենց ծրագրերին ծանոթանալով բնակիչները իրենց ձայնը տան ՔՊ-ին, հավաքեն 50+ ձայներ:

Դիտարկմանը, թե կրակոցների հետ կապված Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց, Մեխակյանը նշեց, որ դա լրիվ ուրիշ դեպք էր, Մերձավանի կրակոցներ հետ էլ կապված չէր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով