Գյումրու 31/51 ընտրատեղամասում ժամը 16:35-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրության է մասնակցել 1493 ընտրողների 455-ը կամ ընտրողների 30%-ը:
Այս տեղամասի գրանցամատյանում կար մեկ արձանագրություն՝ կատարված «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի կողմից, այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը իրականացնում է ընտրողների մասնակցության նշումներ՝ նախապես տրված թերթիկի վրա:
«Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ քվեարկության ընթացքում պոկվեց քվեարկությունը գաղտնի պահող և պատուհանը փակող պաստառը, ինչը հանձնաժողովի անդամները հետ փակցրին: