Գյումրու 31/06 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են այնպես, որ պատշգամբ բարձրանալու դեպքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը։
«Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց․ «Վերևը մարդ չի լինում, մենք բոլորս նայում ենք, հատկապես ես, որպեսզի եթե մի հոգի լինի, միանգամից դա արձանագրվի»։
Լրագրողի դիտարկամը, որ վերևում գտնվող սենյակի դուռը բաց է եղել, ապա փակվել, նախագահն ասաց՝ տեսախցիկի հետ կապված խնդիր են ունեցել․ «Մենք այդտեղ մարդ էինք բարձրացրել, տեսախցիկը թեքեց ու անջատեցինք տեսախցիկները։ Կարող է՝ ինքն է բաց թողել, հետո մեկը նկատել է, ասել է՝ գնա փակի։ Ինձ համար կարևոր է, որ մարդ էս հատվածում չլինի»։
Գյումրու ընտրությունների մասին թարմացվող լրահոսին և ընտրատեղամասերի քարտեզին կարող եք հետևել այստեղ, ինչպես նաև «Ինֆոքոմի» տելեգրամյան ալիքներին՝ https://t.me/armVote, https://t.me/infocomm