Գյումրու ընտրատեղամասերից մեկում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացրել, ապա հեռախոսազանգ կատարել

Շիրակի մարզի Գյումրի համայնքի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացրել։ «Ինֆոքոմի» թղթակիցը տեսել է ֆլեշային լույսը, որից հետո միացրել իր տեսախցիկը։ 

Ընտրողը նաև քվեախցիկից հեռախոսազանգ է կատարել (տեսանյութում երևում են համապատասխան շարժումներ)։ Ընտրական հանձնաժողովի նախագահը հենց քվեատուփի դիմաց է եղել։

Հանձնաժողովի նախագահ Նարինե Ղազարյանը մեկնաբանելով նշել է, որ ինքը երկար ժամանակ կանգնած է եղել այնտեղ բայց ոչինչ չի նկատել։

Գյումրու ընտրությունների մասին թարմացվող լրահոսին և ընտրատեղամասերի քարտեզին կարող եք հետևել այստեղ, ինչպես նաև «Ինֆոքոմի» տելեգրամյան ալիքներին՝ https://t.me/armVote, https://t.me/infocomm  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով