Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են

Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են. ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ 

Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111236 է, Փարաքար համայնքինը՝20967։

Ստորև ներկայացնում ենք համայնքներում առաջադրված կուսակցություններն ու դաշինքները։

Գյումրիում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները․

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», գլխավորում է Վարդան Ղուկասյանը։ 

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ Ռուբեն Մխիթարյան,

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»` Արտյոմ Թումանյան,

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ Կարեն Մալխասյան,

«Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները՝ Մարտուն Գրիգորյան,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ Արտյոմ Ղարաղազարյան,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ Սարիկ Մինասյան,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները` Կարեն Սիմոնյան,

«Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ կուսակցությունները՝ Լևոն Բարսեղյան։ 

Փարաքարում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․

«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները` Վալոդյա Գրիգորյան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ Լյուդվիդ Գյուլնազարյան,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ Դավիթ Մինասյան,

«Կայունություն» կուսակցություն՝ Գոռ Սարիբեկյան։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով