armtimes.com։ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:
Այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա նաեւ նշեց, որ քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:
Հիշեցնենք, որ մամուլում մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններ թեեւ կային, սակայն ՀՔԾ-ն ո՛չ հաստատում էր, ո՛չ հերքում: Այս գործով անցնում է նաեւ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։
Ավելին՝ armtimes.com-ում