ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսանկ Անի Բադալյանի x-ի գրառումից։

«Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել, թե ինչպես կարելի է էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը՝ Հայաստան-Ղազախստան քաղաքական երկխոսության և ռազմավարական հարաբերությունների գծով։ Ի թիվս այլոց, պայմանավորվել ենք խթանել կապերը մեր երկրների լրատվամիջոցների և փորձագիտական ​​համայնքների միջև», – նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով