Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինան չունի արտաքին կառավարման կարիք՝ ընդգծելով, որ երկրում գործում է լեգիտիմ կառավարություն, որին պետք է հարգել։

Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու վերաբերյալ։ 

Վլադիմիր Պուտինը նշել է, թե «Ուկրաինայի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն, և միջազգային փորձը հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակավոր վարչակազմ, որը կգործի միջազգային հովանու ներքո»։ Նրա խոսքով՝ սա թույլ կտա անցկացնել նոր ընտրություններ՝ ձևավորելով գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որի հետ հնարավոր կլինի բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։ 

Պուտինի այս առաջարկին արձագանքել է նաև Սպիտակ տունը՝ չհամաձայնելով Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ստեղծելու գաղափարին։ ​ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով