ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին

Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրին` ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ դրա շուտափույթ ստորագրումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով