ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսը հարցազրույցներում րքարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել․ «Ականատես» դիտորդական առաքելություն

Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ կետը արգելում է կրոնական կազմակերպություններին նախընտրական քարոզչություն կազմակերպել կամ կատարել։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ 
 
Ընտրական օրենսգրքի իմաստով` նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի օգտին։
 
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մարտի 23-ին և 24-ին ABC News  և News.am լրատվականներին տված հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի նշված պահանջների խախտում է։
 
Հորդորում ենք բոլոր կողմերին պահպանել Ընտրական օրենսգրքի կանոնները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով