ԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ. վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:

Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավարևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի՝ 35-74 սմ տրամագծով 34 ծառի կոճղերի ապօրինի հատում։

Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 ՀՀ դրամ։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով