Մի խումբ քաղաքացիներ քայլերթով Քննչական կոմիտեից գնում են ՆԳՆ շենք

Մի խումբ քաղաքական գործիչներ և քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում Քննչական կոմիտեից քայլելով ՆԳՆ շենք։ Նրանց հիմնական պահանջն է՝ պատժել այն ոստիկաններին, որոնք, իրենց պնդմամբ, Վանաձորի բաժնում ծեծել են 28-ամյա արցախցի Տիգրան Ուլուբաբյանին:
 
Նրանք վանկարկում են, «ոչ խտրականությանը», «արդարություն», «իրավախախտ ոստիկան» և այլ կարգախոսներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին մարտի 14-ին ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խոշտանգել են՝ ստիպելով իր վրա վերցնի չկատարած հանցանքը։

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել Տիգրանի նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը։

Ոստիկանության բաժնում խոշտանգման հերթական դեպքի մասին ահազանգից հետո մեկ օր անց Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով