4 օրվա ընթացքում վրացական պետհամարանիշների հափշտակության 3 դեպք է արձանագրվել |factor.am|

factor.am: Վերջին 4 օրվա ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 5 դեպք, որոնցից 3-ը եղել են վրացական համարանիշեր։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Երեկ սոցցանցերում տարածվել էր տեղեկություն, թե Հայաստան-Վրաստան խաղին ընդառաջ Հայաստան ժամանած վրացի երկրպագուների ավտոմեքենաների պետհամարանիշների գողության մի շարք դեպքեր են արձանագրվել։ Առավոտյան ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor.am-ի հետ բանավոր զրույցում ասել էր, որ մարտի 19-ին արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք Կենտրոն վարչական շրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով