Crocus City Hall-ի ահակբեկչության կազմակերպիչները, ըստ ՌԴ ՔԿ-ի, «ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են» |azatutyun.am|

azatutyun.am: Crocus City Hall համերգասրահում ահակբեկչության կազմակերպիչները ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են եղել, ՏԱՍՍ-ն է փոխանցում Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքերը։ Ըստ նրա՝ այդ ծառայությունների նպատակն է եղել ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում։

«Հավաքագրված ապացույցները հիմնավորում են, որ ահաբեկչությունը ծրագրվել ու կազմակերպվել է ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունների կողմից, և դրա իրագործման համար նրանք ներգրավել են միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների», – ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե որ պետության մասին է խոսքը։

145 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունը ուղիղ մեկ տարի առաջ էր։ Բեսլանից հետո սա Ռուսաստանում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչությունն է։

Լուսանկարը՝ Յուլիա Մորոզովա/Reuters

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով