Թրամփը հայտարարել է Ուկրաինայում «տարածքների բաժանման» քննարկման մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ լավ բանակցություններ է անցկացրել։

Նա հավելել է՝ Վաշինգտոնը մոտ է Կիևի և Մոսկվայի միջև հակամարտությունը դադարեցնելու համաձայնությանը:

«Կարծում եմ՝ մենք գործարքի սահմաններ ունենք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ փնտրում է պատերազմի լուծում՝ դադարեցնելու մարտադաշտում սպանությունները և խնայելու Վաշինգտոնի փողերը, որոնք ծախսվել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար:

«Կարծում եմ՝ շատ շուտով մենք կհասնենք ամբողջական հրադադարի, հետո կունենանք համաձայնագիր։ Այս հարցը քննարկվում է հենց հիմա, մենք խոսում ենք հողերի բաժանման և այլնի մասին»,- ասել է Թրամփը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով