Ալեն Սիմոնյանը չհերքեց, որ Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցությունում տարակարծություններ կան, բայց պնդեց՝ պառակտում հնարավոր չէ |tert.am|

tert.am։ Ամուլսարի հարցը խմբակցության որոշելիք հարց չէ, կառավարության որոշելիք հարցն է. երբ որ եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք: «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ամուլսարի հարցը խմբակցության քննարկելիք հարց չէ, մասնագիտական ոլորտում է գտնվում: Հիմա ամեն պատգամավորից առանձին կարծիք եք վերցնում, ապա մյուսին հակադրում, փորձում լուր ստանալ, բայց դրանից հարցը չի լուծվում. դա լավ ինտրիգ է մի լավ վերնագիր գրելու համար: Հարցը մասնագետների ոլորտում է»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական ուժի ներսում կարող են տարբեր կարծիքներ լինել:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինչպես ինքը, այնպես էլ իր գործընկները լիակատար աջակցություն են հայտնում վարչապետին: «Հարցը վարչապետը ուղարկել է նախարարություն, որպեսզի իրենց եզրակացությունը տան, որից հետո մենք մեր կարծիքը կասենք»,-ասաց նա:

Նա չհերքեց, որ խմբակցությունում տարակարծություններ կան հարցի շուրջ, բայց նշեց, որ այդ ֆոնին պառակտում հնարավոր չէ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով