Թուրքիայում բողոքի ցույցները շարունակվում են. Իզմիրում ցուցարարները ճեղքել են ոստիկանական շղթան |panorama.am|

panorama.am: Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Իզմիրում, Անկարայում և այլ տեղերում, բողոքի ցույցեր են հաջակցություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի, ով մարտի 19-ին ձերբակալվել է։

«Անկարայում ուսանողները սկսել են բարիկադներ կառուցել ոստիկանության դեմ՝ օգտագործելով աղբամանները, Իզմիրում ջրցան մեքենաներ են կիրառվել ակտիվիստների դեմ, իսկ Ստամբուլում լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև»,- հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը։

Իզմիրում ցուցարարները ճեղքել են ոստիկանական շղթան:

Ըստ SHOT-ի՝ իրավապահները կիրառել են մահակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։ Նշվում է, որ վեց ոստիկան տուժել է, ավելի քան հարյուր ցուցարարներ գազից աչքի այրվածքներ են ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով