Մենք դեռ պետք է աճենք և ընտրենք ճիշտ խաղացողների․ Ջոն վան՛տ Սխիպ |tert.am|

tert.am: Մենք դեռ պետք է աճենք և ընտրենք ճիշտ խաղացողների, Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր։ Այս մասին Վրաստանի հետ խաղից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։

«Ո՞րն էր թիմերի միջև հիմնական տարբերությունը՝ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր, մենք դեռ պետք է աճենք, այս արդյունքն օրինաչափ է։ Պետք է ընտրենք ավելի ճիշտ խաղացողների, որոնց հետ պետք է շարունակենք աշխատանքը։ Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում․ 3 անհատական սխալ, 3 գոլ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին՝ Թբիլիսիում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով