Ռուսաստանն անկայունություն է հրահրում Եվրոպայի հարևանությամբ. ԵՄ-ն հրապարակել է Եվրոպայի պաշտպանության վերաբերյալ փաստաթուղթը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հրապարակել են «Եվրոպայի պաշտպանության պատրաստության վերաբերյալ համատեղ Սպիտակ գիրք 2030» փաստաթուղթը, որում արձանագրվել են ԵՄ-ի անվտանգության հիմնական մարտահրավերները։

Նշվում է, որ Ռուսաստանը կշարունակի մեծացնել իր պատերազմական տնտեսությունը՝ Բելառուսի, Հյուսիսային Կորեայի և Իրանի աջակցությամբ, և կշարունակի լինել Եվրոպայի անվտանգության հիմնական սպառնալիքը: 

«Ռուսաստանը համառորեն հրահրում է լարվածություն և անկայունություն Եվրոպայի հարևանությամբ՝ լինի դա Արևմտյան Բալկաններում, Վրաստանում, Մոլդովայում կամ Հայաստանում, և աճող ապակայունացնող ազդեցություն ունի Աֆրիկայում»,- ասված է փաստաթղթում։

Փաստաթղթում շարադրված է նաև մինչև 2030 թվականը դաշինքի պաշտպանական ներուժի ամրապնդմանն ու ավելի հզոր ռազմարդյունաբերական բազայի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ը Եվրոպային դրդում է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար:

Փաստաթղթում առաջարկվում է, որ անդամ պետությունները կենտրոնանան յոթ առաջնահերթ ոլորտի վրա։ Դրանք ներառում են հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով