Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել էին ընտրապայքարի մասնակից 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր թեկնածուն Արթուր Նահապետյանն է:

 «Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում»,- գրել էր Փաշինյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով