Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ․ այն մեկ ժամ է տևել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ շատ լավ հեռախոսազրույցը։ Այն տևեց մոտ մեկ ժամ»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նշել է, որ քննարկման մեծ մասը հիմնված է եղել ՌԴ նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համաձայնեցնելու նպատակով։

«Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսված է, և ես կխնդրեմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին ներկայացնել քննարկված թեմաների ճշգրիտ նկարագրությունը։ Այս հայտարարությունը շուտով կհրապարակվի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով