ԱՄՆ-ում դատարանը վճռել է, որ USAID-ի փակումը, հավանաբար, հակասահմանադրական որոշում է |tert.am|

tert.am: Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակումը, հավանաբար, Սահմանադրության խախտում է, երեքշաբթի վճռել է ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը: Այս մասին գրում է apnews.com-ը:

Վճիռն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է վերականգնել էլեկտրոնային փոստի և համակարգչի հասանելիությունը USAID-ի բոլոր աշխատակիցներին, ներառյալ վարչական արձակուրդի մեջ գտնվողներին:

Դատավորը Թեոդոր Չուանգը նշել է, որ գործող վարչակազմը հավանաբար ԱՄՆ Սահմանադրության մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։

Հիշեցնենք, որ Թրամփն իշխանության գալուց հետո, պետական ծախսերը կրճատելու նպատակով փակել է USAID-ի ծրագրերի ճնշող մեծամասնությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով