Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը |1lurer.am|

1lurer.am: Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նպաստում է երկու երկրների միջև հակամարտության դադարեցմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և տարածաշրջանի համար ավելի կայուն և անվտանգ ապագայի առաջ մղմանը: Այդ մասին հայտնել են Եգիպտոսի արտգործնախարարությունից:

«Այս քայլը վերջին տարիներին երկու երկրների գործադրած ջանքերի գագաթնակետն է, և արտահայտվում է Եգիպտոսի համար երկու բարեկամ երկրների միջև առաջին իսկ հնարավորության դեպքում խաղաղության համաձայնագիր ստորագրելու ձգտումը»,- ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով