Դեսպան Հակոբյանը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման և երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հարցեր:

Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով