Ադրբեջանական SOCAR-ն Իսրայելի ջրերում բնական գազի հետախուզման արտոնագիր է ստացել |factor.am|

factor.am: Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) Իսրայելի բլոկներից մեկում բնական գազի հետախուզման արտոնագիր է ստացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։

«Իսրայել աշխատանքային այցի շրջանակում մենք SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆի հետ միասին մասնակցել ենք Իսրայելի բացառիկ տնտեսական գոտու առաջին բլոկի հետախուզման արտոնագրերի տրամադրման արարողությանը։ Այս արտոնագրերն ունեն ռազմավարական առավելություններ SOCAR-ի միջազգային դիրքերի ամրապնդման և նորարարական պրակտիկաների կիրառման առումով»,- նշել է Ջաբբարովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով