Վերջին օրերին Վանաձորում ոստիկանների կողմից բռնության դեպքերով ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
 
Մարտի 17-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում արձանագրված տեղեկությունների համաձայն` Վանաձորում` ոստիկանության բաժնում, ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել անձի նկատմամբ, և նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ։
 
Նախօրեին՝ մարտի 16-ին ևս Պաշտպանի թեժ գծին ահազանգ էր ստացվել Վանաձորում ոստիկանի կողմից բռնության ենթադրյալ դեպքի առնչությամբ:
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում վերոնշյալ դեպքերով սկսվել է քննարկման ընթացակարգ։
 
Պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից:
 
Այս և նմանատիպ դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով