Ֆինլանդիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ֆինլանդիան՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկիր, իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին՝ խաղաղ կարգավորման տեքստի նախագծի շուրջ բանակցությունների հաջող ավարտի կապակցությամբ:

«Այս կարևոր հանգրվանն արտացոլում է Հարավային Կովկասում ապագա խաղաղության, կայունության և համագործակցության հասնելու ընդհանուր հանձնառությունը:

Չնայած այս ձեռքբերումը կարևոր քայլ է դեպի առաջ, Ֆինլանդիան ընդունում է, որ աշխատանք կա կատարելու՝ խաղաղ պայմանագրի մշակումն ավարտելու և իրականացնելու համար: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Ֆինլանդիան պատրաստ է աջակցելու կայուն խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին»,- գրված է Ֆինլանդիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով