Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է աղյուսե պատ․ ԿԳՄՍՆ

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով