Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Էյր Ռիադում բանակցություններից հետո իրականացվելիք քայլերը: Այս մասին  հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Քննարկվել են նաև փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման կոնկրետ ասպեկտները: Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն պայմանավորվել են կապի մեջ մնալ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել է Կարմիր ծովի տարածաշրջանում հութիների ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշման մասին։

Ի պատասխան ամերիկացի ներկայացուցչի ներկայացրած փաստարկների՝ Լավրովն ընդգծել է բոլոր կողմերի կողմից ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և նրանց համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու նպատակով։

Նշվում է, որ Լավրովի և Ռուբիոյի զրույցը կայացել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով