ԱՄՆ-ը օդային հարվածների ալիք է հասցրել Եմենի հութիներին․ կա 9 զոհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մի շարք օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաք Սանային՝ խոստանալով կիրառել «ճնշող մահաբեր ուժ», քանի դեռ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները չեն դադարեցրել իրենց հարձակումները Կարմիր ծովում: Այս մասին նա գրել է Truth սոցիալական ցանցում։

«Մեր քաջարի մարտիկները հենց հիմա օդային հարձակումներ են իրականացնում ահաբեկիչների բազաների, առաջնորդների և հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա՝ պաշտպանելու ամերիկյան նավագնացությունը, օդային և ռազմածովային ուժերը և վերականգնելու նավագնացության ազատությունը», – գրել է Թրամփը Truth-ում: «Ոչ մի ահաբեկչական ուժ չի խանգարի ամերիկյան առևտրային և ռազմածովային նավերին ազատորեն նավարկել աշխարհի ջրային ուղիներով»:

Նա նաև զգուշացրել է Իրանին դադարեցնել աջակցությունը ապստամբների խմբին՝ խոստանալով երկիրը «լիովին պատասխանատվության ենթարկել»։ 

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը՝ Հութիների կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով առնվազն զոհվել է 9-ը  հոգի, ևս 9-ը վիրավորվել է:

Լուսանկարը՝ EPA-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով