Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ջերմուկցիներ Ահարոն Արսենյանն ու Շիրակ Թորոսյանը մանրամասներ ներկայացրին քննարկումից։
«Ըստ էության այնտեղ որևէ նորություն, որևէ փակ, որևէ գաղտնի տեղեկություն չի հնչել, եզրահանգման եկանք, որ կառավարությունը ուզում է իրավական հիմքեր, ձեռքի տակ եղած փաստեր, այս պահին չկան այդ փաստերը, բայց ամեն պահի կարող են առաջանալ։ Հիմա մենք սպասում ենք Շրջակա միջավայրի նախարարությունում կատարվող հետազոտության եզրակացությանը և վստահ ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը իր գործը պատշաճ կերպով կկատարի»,- ասաց Ահարոն Արսենյանը։
Շիրակ Թորոսյանն էլ ավելացրեց, որ Փաշինյանն ասել է՝ մեխանիզմներ կգտնեն ջրերի և բնության վրա ազդեցությունը գնահատելու համար։