Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով. ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Չինաստանի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

«Չինաստանի կառավարությունը ողջունում է դրական զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Երկուսն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի լավ ու վստահելի գործընկերները։ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ նրանք կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով՝ նպաստելով տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ասված է արտգործնախարարության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով